2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 1989 դիմում, որից 1756-ը գրավոր, 233-ը՝ բանավոր:
Նշված դիմումներից 450-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 309 քաղաքացի դիմել է ինֆո-տեղեկատվական կենտրոն ընդունարան: Ընդհանուր առմամբ օգոստոս ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 759 քաղաքացի:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 238 (16%), աշխատանք տրամադրելու 232 (15%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 166 (11%), պետական նպաստների 166 (11%), բնակարան հատկացնելու 163 (11%), ավանդի փոխհատուցման 110 (7%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 57 (4%), աշխատանքային օրենսդրության 28 (2%) վերաբերյալ դիմումները:
Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 51 (22%), դիմումի ընթացքի ճշգրտման 50 (21%), պետական նպաստների 35 (15%), աշխատանք տրամադրելու 23 (10%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 22 (9%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 20 (9%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 17 (7%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 1345 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 1226 (91%)-ը պարզաբանվել է, 34 (3%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 66-ը (5%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 19-ին (1%) տրվել է մերժողական պատասխան:
Օգոստոս ամսվա ընթացքում կայացել է նախարարի մեկ ընդունելություն, որին մասնակցել է հինգ քաղաքացի: Կայացել է փոխնախարարների տասնմեկ ընդունելություն, որին մասնակցել է քսաներկու քաղաքացի:
Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելություն չի կայացել: