Սոցիալական երկխոսության ժամ

0
86

2009թ. մայիսի 11-ին, ժամը 18:00-ին Հայկական երկրորդ հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի “Սոցիալական երկխոսության ժամ” հաղորդաշարի հերթական հաղորդումը: Թեման` “Երեխաների ցերեկային հոգածության կենտրոնների գործունեությունը”: Հաղորդման հյուրերն են` Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի տնօրեն Սեդա Ղալթախչյանն ու Գյումրու երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի տնօրեն Գեղանուշ Գյունաշյանը:
Հարգելի բարեկամ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ այսուհետ վերոնշյալ հաղորդումը եթեր կհեռարձակվի երկուշաբթի օրերին, ժամը 18:00-ին: