2009թ. մայիսի 20-22-ը, Դիլիջանում “Հույսի կամուրջ”, “Ընդդեմ իրավական կամայականությունների” հասարակական կազմակերպությունների և “Օքսֆամ” միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների կողմից գենդերային հարցերի համակարգված լոբբինգի, հանրային քարոզարշավների կազմակերպման հարցերի քննարկման նպատակով կազմակերպվեց հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը Կանանց շահերի պաշտպանության խմբերի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Թանաշյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, Օքսֆամ ՄԲ Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներ, “Հույսի Կամուրջ” հասարակական կազմակերպության պատասխանատուներ, Տավուշի և Սյունիքի մարզերի Կանանց շահերի պաշտպանության խմբերի ներկայացուցիչներ, կին գյուղապետեր և ավագանու անդամներ:
Եռօրյա հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները` “Կինը և իշխանությունը. կնոջ դերը որոշումների կայացման գործընթացում”, “Հանրային կապեր /PR/”, “Քարոզարշավների կազմակերպման հմտություններ”, “ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցությունը”: Մասնակիցներին տրվեց նշված թեմաների հետ կապված ամբողջական տեղեկատվություն:
Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդատվությամբ պատրաստվում և հեռարձակվում է “Համայնքի ձայնը” հեռուստահաղորդաշարը: Որպես գործնական աշխատանք մասնակիցները դիտեցին մի քանի թողարկումներ, տեղի ունեցավ համատեղ քննարկում, տրվեց անհրաժեշտ խորհրդատվություն:
Հայաստանի մի շարք մարզերում /Սյունիք, Տավուշ/ կազմակերպիչների կողմից իրականացված համայնքային մակարդակում որոշումների կայացման գործընթացում կանանց դերն ու մասնակցությունը խթանող ծրագրերի շրջանակներում այս հանդիպումը ևս մեկ առիթ էր ոգեշնչելու տեղի գործունյա ու շահագրգիռ կանանց` համայնքային կյանքում առկա խնդիրները լուծելու գործընթացում ծավալել ակտիվ գործունեություն, ավելի լսելի դարձնել կանանց ձայնը:
Մասնակիցների ցանկություն հայտնեցին հանդիպումները դարձնել շարունակական:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում Կանանց շահերի պաշտպանության խմբերի ներկայացուցիչների հետ