վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ

0
120

2011թ. ապրիլի 6-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տ. Սարգսյանը։ Նիստի օրակարգում կանանց դերի բարձրացմանն առնչվող հարցերն էին: Ըստ պարոն Սարգսյանի, հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացումը կարևոր և անհրաժեշտ նախապայման է` քաղաքակիրթ հասարակություն ձևավորելու և առաջընթաց ապահովելու գործում:

Նիստին մասնակցում էր խորհրդի անդամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը և վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ  Արմինե Թանաշյանը:

Տիկին Ղազարյանը խորհրդի անդամներին ներկայացրեց նախարարության կողմից մշակված երկու նախագիծ` “ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը և ՀՀ գենդերային քաղաքականության 2011թ. միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» կառավարության արձանագրային որոշումն ու «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ օրենքը:

Ըստ բանախոսի` նախագծերում ներառվել են ինչպես հրատապ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ, որոնք վերհանում են կանանց դերին առնչվող հարցեր՝ հնարավորություն ընձեռելով ամրապնդելու կնոջ դերը երկրի հասարակական- քաղաքական կյանքում:

Խորհուրդը հավանություն տվեց նախագծերին, իսկ պարոն Սարգսյանը հանձնարարեց ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը: