Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2010թ. մայիսի 25-ին նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Հերթագրված տասներկու քաղաքացիներից ներկայացել էին տասը: Դիմողների հարցերը հիմնականում վերաբերում էին հետևյալ հիմնախնդիրներին` կենսաթոշակ, ընտանեկան նպաստ, հաշմանդամության խումբ, գործազրկության նպաստի նշանակում:
Մանրամասնորեն լսելով յուրաքանչյուր քաղաքացու հարցադրում` տիկին Բաղդասարյանը մասնագետների հետ քննարկելուց հետո հստակ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ սպառիչ պատասխաններ: Որոշ հարցեր լուծվեցին տեղում: