Պատանի պատմագետները բանավիճում են Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնում

0
90

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը Պատանի պատմագետների ակումբի հետ միասին շուրջ երկու ամիս, յուրաքանչյուր ուրբաթ իրականացնում է ծրագիր, որին մասնակցում են Նոր Նորք համայնքում գտնվող հանրակրթական դպրոցների այն աշակերտները, ովքեր հետաքրքրված են պատմությամբ, պատմագիտությանը հարող մասնագիտություններով:

Հանդիպումների ընթացքում նրանք ուսումնասիրում, քննարկում, բանավիճում են այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մասնագիտական կողմնորոշմանը, պատմական դեպքերի հակասական ընկալմանը, միջանձնային փոխհարաբերությունների կարգավորմանը, հաջողության հասնելու տարբեր ուղիների որոնմանը: Դասընթացներն իրականացվում են ինտերակտիվ մեթոդով, որն իր մեջ ներառում է գործնական առաջադրանքների և թիմային աշխատանքների զուգորդում:

Այս ամենն ապահովում է առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորում և զարգացում, որի գիտակցումը նպաստում է աշակերտների ակտիվ մասնակցությանը ծրագրին: Հրավիրված մասնագետների ներկայությունն ամեն անգամ ավելի տպավորիչ ու հետաքրքիր է դարձնում հանդիպումները, իսկ աշակերտների ոգևորվածությունը և հարցադրումների շեշտադրումները վկայում են, որ աշխատաշուկային առնչվող խնդիրների վերաբերյալ աշակերտների պատկերացումներն առավել քան  իրատեսական են: