Հարգելի գործընկերուհիներ, սիրելի կանայք և աղջիկներ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Հասարակության մեջ և ընտանիքում բացառիկ է Ձեր դերը: Ձեզանով է պայմանավորված ոչ միայն ընտանիքի ամրությունն ու խաղաղությունը, այլև մեր երկրի հզորությունը: Գարնանային այս տոնը պարզապես առիթ է արտահայտելու այն մեծ գնահատանքը, սերն ու հիացմունքը, որին արժանի եք Դուք:
Մաղթում եմ երջանկություն, սեր ու ներդաշնակություն Ձեր ընտանիքներում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Գրիգորյան