ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի (ՀՊԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լոլա Կաստրոյին, որն ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում:
Նախարարը բարձր գնահատեց Հայաստանում ՀՊԾ-ի ծավալած գործունեությունը, այն ներդրումը, որն ունեցել է ծրագիրը մեր երկրի խոցելի խավերի խնդիրների լուծման գործում:
“Ես տխրությամբ եմ մեկնում Ձեր հիասքանչ երկրից, սակայն հուսով եմ, որ մեր փորձառու թիմը կշարունակի իր աշխատանքը”,-նշեց տիկին Կաստրոն: Նա տեղեկացրեց, որ ծրագրի նվիրատուները բոլորովին վերջերս հատկացրել են բավարար գումար` վարձատրվող հասարակական աշխատանքների և կարիքավորներին օգնելու համար:
Շարունակվում են նախարարության հետ քննարկումները` սննդի հատկացումներից կանխիկ գումարների վճարմանն անցնելու համար: Մշակվել է համապատասխան հարցաշար` պարզելու, թե որ տնտեսություններն են առավել տուժել համաշխարհային տնտեսական ճգնաժամից: Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան օգնությունը դարձնել առավել հասցեական:
Հանդիպման վերջում նախարարը շնորհակալություն հայտնեց տիկին Կաստրոյին Հայաստանում արդյունավետ գործունեության համար և հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքներում:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Գ. Պետրոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի (ՀՊԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լոլա...