Հարգելի հայրենակիցներ,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2018 թվականը հիրավի պատմական տարի էր Հայ ժողովրդի համար։ Լիահույս եմ, որ գալիք տարին մեր պետության համար կլինի խաղաղության, նոր նվաճումների և բարեկեցության տարի:
Թող 2019 թվականին իրականություն դառնան Ձեր բոլոր նվիրական երազանքները:
Մաղթում եմ Ձեզ հաճելի տոնական օրեր։
Նախարարի առաջին տեղակալ՝ Արսեն Մանուկյան