Փոխըմբռնման հուշագիր սոցիալական պաշտպանության ոլորտում

0
103

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը և Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Ա. Ուրուշաձեն մայիսի 24-ին ստորագրեցին “Աշխատանքի և սոցիալական ոլորտում համագործակցության մասին” փոխըմբռնման հուշագիրը: Հայկական կողմից ստորագրման արարողությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ջ. Բաղդասարյանը, Ա. Ասատրյանը. Ֆ. Բերիկյանը, վրացական կողմից` ՀՀ-ում Վրաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Թ. Շարմանաշվիլին և նախարարի տեղակալ Ի. Նադարեիշվիլին:

“Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու մեր գործընկերների հաջողություններին: Առավելապես հետաքրքրված ենք սոցիալական ինտեգրացված ծառայություններով, որոնք հարևան երկրում ստեղծվել են 2006թ-ին և էապես հեշտացրել սոցիալական ծառայություններից օգտվելու գործընթացը: Համոզված եմ, որ այս Հուշագրի ստորագրումը մեր հետագա համագործակցության հիմքն է”,- նշեց պարոն Գրիգորյանը:

“Մենք հարևաններ ենք, ունենք ընդհանուր պատմություն, նմանատիպ խնդիրներ, որոնք պետք է համատեղ լուծենք: Առավել հետաքրքրված ենք կենսաթոշակային բարեփոխումներով, ուստի կարծում եմ հայկական փորձը մեզ շատ օգտակար կլինի: Պատրաստ ենք համագործակցել, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ լուծել սոցիալական պաշտպանության ոլորտում եղած խնդիրները”,- նշեց պարոն Ուրուշաձեն:

Ստորագրմանը հաջորդեց համատեղ մամուլի ասուլիսը: