ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանը նախարարության անձնակազմին ներկայացրեց աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արտակ Գրիգորյանին

0
95

Հունիսի 2-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանը նախարարության անձնակազմին ներկայացրեց աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արտակ Գրիգորյանին:

Պարոն Գրիգորյանը մասնագիտությամբ բժիշկ է, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բուժական ֆակուլտետը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդի, Հայաստանի ուսանողության հանրապետական խորհրդի  նախագահ: 1999թ. ընտրվել է Ազգային Ժողովի երկրորդ գումարման պատգամավոր:

2004 թվականից աշխատել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ:

ՀՀԿ խորհրդի անդամ է:  Ամուսնացած է, ունի երկու երեխա: