ՄՐՑՈՒՅԹ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

0
106

“Հույսի կամուրջ” և “Առաքելություն Արևելք” կազմակերպությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարում են “Հավասար հնարավորություններ” խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա “Արևածաղիկ” մրցույթը այս տարվա համար։
Մրցույթի նպատակը հաշմանդամ անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է։
Մրցույթին կարող են ներկայացվել 2009 թ. նոյեմբերի 20-ից 2010թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:
Ընդունման վերջնաժամկետն է  2010թ. նոյեմբերի 23-ը։
Արդյունքները կամփոփվեն, և հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2010 թ. դեկտեմբերի 3-ին:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել “Հույսի կամուրջ” ՀԿ` Զարուհի Բաթոյանին
Երևան, Կորյունի 19ա, 1-ին մուտք, 2-րդ հարկ,
Հեռախոսներ` 56-01-43, 58-91-86,
Կայքէջ` www.bridgeofhope.am, zara@bridgeofhope.am

Սահմանված են`

  • գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար` բարձրակարգ համակարգիչ կամ համարժեք գումար,
  • 1-ին, 2-րդ և 3-րդ  մրցանակ լավագույն հեռուստա, ռադիոհաղորդման և տպագիր նյութի համար
  • հատուկ մրցանակ,
  • խրախուսական մրցանակներ:

Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ լրագրողին: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել առավելագույնը 3 աշխատանք, որոնք չեն կրկնվում ԶԼՄ այլ միջոցներով, ինչպես, օրինակ, տպագրված հոդվածի ռադիոտարբերակը:

ՄՐՑՈՒՅԹԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Մրցութային աշխատանքները (տպագիր, էլեկտրոնային, հեռուստատեսային, ռադիո) պետք է`

  • հիմնված լինեն հաշմանդամության կրթական, աշխատանքային, գենդերային, սոցիալական և այլ խնդիրների խորը և բազմակողմանի ուսումնասիրության վրա.
  • վեր հանեն հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրները՝ ներկայացնելով դրանց հաղթահարման դրական օրինակներ.
  • նպաստեն հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի արմատավորմանը
  • հիմնվեն վավերագրական նյութի վրա՝ ներկայացնելով իրական պատմություններ` իրական մարդկանց կենդանի խոսքի օգտագործմամբ.
  • պահպանեն հաշմանդամ մարդկանց նկարահանելու եւ ձայնագրելու էթիկան։