“Հայկական ակնաբուժության նախագիծ” բարեգործական հիմնադրամի /ՀԱՆ ԲՀ/ կատարած աշխատանքները

0
264

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ “Հայկական ակնաբուժության նախագիծ” բարեգործական հիմնադրամը /ՀԱՆ ԲՀ/ 2009թ. մարտի 23-ից մայիսի 5-ը “Առաջնային և Ակնաբուժական Ծառայությունների Դաշինք” ծրագրի շրջանակներում ՀՀ կոտայքի մարզում իրականացրել է հետևյալ աշխատանքները:
Հիմնադրամը համագործակցելով Ս. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի /ՄաԱԿ/ և Քանաքեռ-Զեյթունի բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի հետ` հետազոտել է 2901 բնակիչ, դուրս է գրել և տրամադրել 1126 ակնոց. որոնցից 1121-ի շրջանակներն ու ապակիները տրամադրել էր Հայկական Միջազգային Օֆթալմիկ Միությունը /ՀՄՕՄ/, իսկ մնացած 5 ակնոցները` ՀԱՆ-ը:
Նշված ժամանակահատվածում ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցում կատարվել է 254 վիրահատություն, որոնցից 220-ը կատարակտի դեպքեր են, իսկ 61-ը իրականացվել են ֆակոէմուլսիֆիկացիայի եղանակով: Արհեստական ոսպնյակ է դրվել 219 վիրահատության ժամանակ: Կատարվել է 103 լազերային բուժում: Ընդհանուր հաշվով ամբողջ մարզում կատարվել է 9 հիվանդի երկու աչքի վիրահատություն, 15 հիվանդի և վիրահատություն, և լազերային բուժում, իսկ 30 հիվանդ ստացել է երկու աչքի լազերային բուժում:
Մեկ հիվանդ, որին հնարավոր չէր վիրահատել Աչքի շարժական հիվանդանոցում, ՄաԱԿ` ՀԱՆ-ի ուղեգրով ուղարկվել է անվճար հետազոտման և վիրահատության:
ՀԱՆ-ի բժշկական կրթության ծրագրի շրջանակներում անցկացվել են տեսական և կիրառական դասընթացներ ընտանեկան 20 բժիշկների համար: Ընտանեկան 22 բժիշկ մասնակցել է հատուկ վերապատրաստման դասընթացի:
Հանրային ուսուցման ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ը աչքի հիվանդությունների վերաբերյալ կազմակերպել է հանդիպում “Առաքելություն Հայաստան” բարեգործական կազմակերպության տասը շահառուների համար: Մարզի 29 դպրոցներում “Burning Star” /”Փայլող աստղ”/ հասարակական կազմակերպության կողմից անցկացվող առողջ ապրելակերպի դասընթացում ընդգրկվել են նաև հատվածներ դպրոցահասակների համար նախատեսված ՀԱՆ-ի Աչքի խնամքի և անվտանգության թեմատիկ դասերից: Ակնային զննումների ընթացքում մարզի բնակչությանը բաժանվել է 2400 օրինակ տեղեկատվական գրքույկ` ակնային հիվանդությունների, աչքի խնամքի և անվտանգության վերաբերյալ: