Խորհրդակցություն խնամքի հաստատությունների տնօրենների հետ

0
89

Հունիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին համակարգի խնամքի հաստատությունների տնօրենները: Հանդիպմանը նախորդել էին նախարարի այցերը հանրապետության ողջ տարածքով սփռված մանկատներ, ծերանոցներ և ցերեկային խնամքի կենտրոններ: Խորհրդակցության նպատակն էր` ներկայացնել նախարարի այցերի ընթացքում հայտնաբերված թերությունները շտկելու ուղղությամբ հաստատություններում իրականացված աշխատանքների ընթացքը և միասին գտնել դեռևս առկա խնդիրների լուծման տարբերակները:

Տնօրենների զեկույցներից պարզվեց, որ թերությունների մի խումբ, որոնք կապիտալ ներդրումներ չեն պահանջում, այլ ծագել են անուշադրության կամ ոչ պատշաճ հսկողության պատճառով, արդեն լուծվել են: Կապիտալ ներդրումներ պահանջող խնդիրները մեկ անգամ ևս կհստակեցվեն և կներկայացվեն 2011թ. բյուջետային հայտի քննարկման ժամանակ: