Լուծվեց բնակարանի տրամադրման անհարկի ձգձգվող հարցը

0
98

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշմամբ հաստատված` “Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու” կարգի  17-րդ կետով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը հրաման է արձակել Գավառի մանկատան նախկին սան, 2006 թվականի շահառու Սամվել Թորգոմի Նահապետյանին ք.Երևան, Արարատյան 62 շենք, բնակարան 55 հասցեում բնակարան տրամադրելու մասին:

“Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունն ինձ հասանելիք բնակարանը տրամադրելու խնդրանքը բավարարելու և անորոշ ժամանակով հետաձգված հրամանն արձակելու համար: Իմ ընտանիքը վերջապես ունեցավ հիմնական բնակարան:  Երջանիկ ենք, որ իրականացավ մեր երազանքը”, – նախարարին և անձնակազմին իր  շնորհակալությունն է հայտնել Սամվել Նահապետյանը: