Համաձայն “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” ՀՀ օրենքի /30.11.2011թ./ դրույթների, սույն թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած է համարվում “Սոցիալական ապահովության քարտերի մասին” ՀՀ օրենքը, ինչով պայմանավորված “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնում, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների կողմից դադարեցվում է սոցիալական ապահովության քարտերի համար քաղաքացիների դիմումների ընդունումը:
Ս.թ. հունիսի 1-ից հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը կամ քաղաքացու բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն:
“Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոն