0
94

Պարզաբանում

ռուսական “Ռեգնում” էլեկտրոնային լրատվամիջոցում Սամվել Մուրադյանի “Ընտրացուցակների խնդիրները Հայաստանում” հոդվածի վերաբերյալ

 

Վերջին տարիներին Հայաստանում մեծ զարգացումներ կան քաղաքացիների անհատական տվյալների հաշվառման, տվյալների շտեմրարանների որակի բարելավման առումով։ Այս գործընթացում արմատական նշանակություն ունեցավ քաղաքացիների նույնականացման համակարգի ներդրումը և հատկապես այդ համակարգի կիրառումը տվյալների տարբեր շտեմարաններում։ Այսօր պետության կողմից կառավարվող հիմնական շտեմարաններում ներառված են սոցիալական ապահովության քարտի համարները՝ ապահովելով նույնականացումը և բացառելով տվյալների կրկնությունները։

Հատկանշական է սոցիալական ոլորտում տվյալների փոխանակման ավտոմատ համակարգի ներդրումը, որին միացած են ինչպես ոլորտի, այնպես էլ այլ գերատեսչությունների տվյալների շտեմարանները։ Համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով նախարարությունն ստանում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում հաշվառվող մահացած անձանց տվյալները։ Նույն կարգով այս տեղեկատվությունն ստացվում և կիրառվում է նաև ՀՀ Բնակչության պետական ռեգիստրում՝ ՀՀ ԿԱ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից։

Սոցիալական ոլորտի տեղեկատվական ենթակառուցվածքի պատասխանատուների ջանքերով ներդրված համակարգերը լիարժեք լուծում են հոդվածում առաջ քաշված  խնդիրները` որակապես և էականորեն գերազանցելով պարոն Մուրադյանի առաջարկած լուծումներին։