Շարունակական համագործակցություն

0
78

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ  դեսպան Ջ. Ա. Հեֆերնին: Շնորհավորելով պարոն Ասատրյանին  բարձր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ`  դեսպանը հույս հայտնեց, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ երկարամյա համագործակցությունը կլինի շարունակական: Քանի որ այցը ճանաչողական էր, հյուրի խնդրանքով պարոն Ասատրյանը ներկայացրեց նախարարության գործունեության այն ոլորտները, որտեղ կողմերը սերտորեն համագործակցում են, մասնավորապես` կենսաթոշակային, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:
“Շատ եմ կարևորում մեր համագործակցությունը: Կարծում եմ, որ այն կշարունակվի, այն համատեղ ծրագրերը, որ ունենք սոցիալական բարեփոխումների ուղղությամբ` կկատարենք”,-նշեց նախարարը:

Պարոն Հեֆերնը պատմեց Գյումրի քաղաքի մանկական հաստատություններ և Խարբերդի մանկատուն կատարած իր այցերից ստացած տպավորությունների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

SHARE
Previous article
Next article