0
71

ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանին:

“Շնորհակալություն եմ հայտնում պարոն Գրիգորյանին համատեղ աշխատանքի համար: Բարձր եմ գնահատում որպես մարդու, նախարարի, համոզված եմ` կիսում եք իմ տեսակետը, որ նրան հաջողվեց իրականացնել բոլոր ծրագրերը, ստեղծել նորմալ աշխատանքային մթնոլորտ: Պարոն Գրիգորյանին համարում եմ մեր լավագույն նախարարներից մեկը”,-նշեց ՀՀ վարչապետը:

Ներկայացնելով նորանշանակ նախարարին վարչապետն ասաց.”Պարոն Ասատրյանին շատ լավ գիտեք, նա  ձեր աչքի առջև է կայացել: Իր անցած ուղով ապացուցել է, որ կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն”:

“Շնորհակալ եմ վստահության համար, այն ավելացնում է պատասխանատվությունը: Կարևորում եմ կոլեկտիվ աշխատանքը, որովհետև  բարեփոխումներն ավարտված չեն: Համատեղ աշխատանքի արդյունքում միայն կհասնենք մեր նպատակներին”,-նշեց պարոն Ասատրյանը: Նա ևս շնորհակալություն հայտնեց պարոն Գրիգորյանին համատեղ, արդյունավետ աշխատանքի և ջերմ, մարդկային հարաբերությունների համար: