ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր հյուրընկալվել էին պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA և WIBA վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը և WBC, WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Նախարար Գ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց մեր փառապանծ մարզիկներին` հայ ազգի պատիվը բարձր պահելու, անսահման կամք և հայրենասիրություն դրսևորելու համար:
-“Մենք հպարտ ենք, որ նախարարության հարկի տակ ընդունում ենք ձեզ: Ձեր աշխատասիրությամբ, համեստությամբ, հայրենասիրությամբ դուք լավագույն օրինակ եք բոլորիս համար”-նշեց նախարարը:
Ջերմ, հուզիչ հանդիպման ավարտին հայկական բռնցքամարտի համաշխարհային ճանաչման գործում ունեցած ներդրման և Հայաստանի Հանրապետությունում սպորտի լավագույն ավանդույթների զարգացմանը նպաստող գործունեության համար պարոն Պետրոսյանը նախարարության մեդալով պարգևատրեց Սյուզի Կենտիկյանին, Վախթանգ Դարչինյանին և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին, որը հարգելի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Ընդունելություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում