ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Մ. Յովանովիչին: Տիկին դեսպանը շնորհավորեց նախարարին` պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Պարոն Պետրոսյանը նշեց, որ տեղեկացված է նախարարության և դեսպանատան ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության վերջին տարիների սերտ համագործակցության մասին և պատրաստ է անել հնարավորը` այն պահպանելու և զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ: 2009թ. սեպտեմբերին սկսվելու է “Կենսաթոշակային և աշխատաշուկայի ոլորտի բարեփոխումներ” համատեղ ծրագիրը: Հյուրի խնդրանքով նախարարը ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում կատարված նախապատրաստական աշխատանքները և այն ենթաբաղադրիչները, որտեղ ակնկալվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը: Կարևորվեց հատկապես անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը` որպես բարեփոխումների ընթացքն ապահովող էական գործոնի: Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված` տիկին Յովանովիչը հետաքրքրվեց նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրով, մասնավորապես` աշխատատեղեր ստեղծելուն ուղղված քայլերով: Երկուստեք հատուկ ուշադրություն դարձվեց վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացմանը` որպես կարճաժամկետ զբաղվածություն ապահովող արդյունավետ միջոցի: Քանի որ ԱՄՆ ՄԶԳ-ն մոտ ապագայում նախատեսում է սկսել բովանդակությամբ վարձատրվող հասարակական աշխատանքներին նման` ՙՓոքր ենթակառուցվածքների` ծրագիր գյուղական վայրերում, համաձայնություն ձեռք բերվեց համատեղել աշխատանքները:
Նախարարը ներկայացրեց նաև պետական խնամքի հաստատություններում կարիքների գնահատման գործընթացը` նշելով, որ նախարարությունն ակնկալում է դոնոր կազմակերպությունների աջակցությունը և պատրաստ է ստեղծել բոլոր հնարավորությունները` տրամադրված գումարներն արդյունավետ օգտագործելու համար:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ԱՄՆ դեսպանի ճանաչողական այցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն