0
95

Հունիսի 6-ին “Կոնգրես” հյուրանոցի “Բոլ ռում” դահլիճում տեղի ունեցավ երեխաների պաշտպանության ոլորտի պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության բարելավմանն ուղղված “Իրականություն և հեռանկարներ” խորագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, արդարադատության նախարարությունների պաշտոնատար անձինք և “Վորլդ Վիժն Հայաստան” բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի նպատակն էր նպաստել երեխաների պաշտպանության ոլորտի պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությանը` երկխոսության հարթակ տրամադրելով պետական պաշտոնատար անձանց և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու հասարակական կազմակերպությունների դերը այդ ոլորտում, ներկայացվեց 2012-2016թթ. երեխաների պաշտպանության ռազմավարության նախագիծը:

Խորհրդաժողովին հաջորդեց Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը. “Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի” և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի “Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 835_Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” որոշումների նախագծերի ներկայացումն ու քննարկումը:

SHARE
Previous article
Next article