Հրաժեշտի հանդիպում ՀՀ ԱՍՀՆ-ում

0
83

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային, որն ավարտում է իր գործունեությունը մեր երկրում: Պարոն Մնացականյանը շնորհակալություն հայտնեց երկարատև ու սերտ համագործակցության համար:

“Ես պատիվ եմ ունեցել նախկինում` որպես Կարմիր Խաչի նախագահ, այնուհետև`  որպես նախարար Ձեր մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների ականատեսը լինել: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր հետագա  աշխատանքներում”,- նշեց նախարարը:

“Այն, ինչին հասել է մեր գրասենյակը, նաև Ձեր աջակցության և ջանքերի գնով է ձեռք բերվել: Ես երջանիկ եմ, որ եղա Հայաստանում, ծանոթացա հիանալի մարդկանց հետ: Հայաստանն իմ սրտում է”,- նշեց տիկին Հալեպոտան:

ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը կշարունակի համագործակցությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մասնավորապես` սոցիալական աշխատողների կարողությունների հզորացման ծրագրի շրջանակներում: