Համաքաղաքային շաբաթօրյակ

0
91

Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը” սեպտեմբերի 17-ին ակտիվորեն մասնակցել է կենտրոնի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներին: Կենտրոնը, բացի բարեկարգման աշխատանքներից, կարևորում է նաև բնապահպանության ոլորտում կրթության և դաստիարակության վերաբերյալ տեղեկատվության տարածումը: Այդ շրջանակներում շրջակա միջավայրի և էկոլոգիայի հիմնախնդիրները քննարկելու նպատակով կենտրոն հրավիրված ‹‹Խազեր›› էկոլոգո-մշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը հանդիպում ունեցավ Նոր Նորքի պատանի պատմագետներ ակումբի սաների հետ` անցկացնելու օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված դասընթաց: Սաները մասնագետի հետ շրջեցին կենտրոնի շրջակայքով, զրուցեցին շրջակա միջավայրի պահպանության հիմնական հարցերի վերաբերյալ, միասին ուսումնասիրեցին էկոլոգիական գլոբալ խնդիրները և փորձեցին նոր լուծումներ առաջարկել:

Հանդիպման վերջում մասնագետը աշակերտներին հրավիրեց կենտրոնի դահլիճ` դիտելու մուլտֆիլմ էկոլոգիական խնդիրների մասին: Սաների խոսքերով` թե՛ դասը, թե՛ ֆիլմը իրենց շատ բան սովորեցրին, այնպիսի իրողություններ, որոնք նախկինում իրենք չէին նկատել, և որոնք իրականում շատ մեծ խնդիրներ են բնության և մարդկության համար: