««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

0
350

Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլերին: Քննարկման ընթացքում «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանին ներկայացվել է ճգնաժամային կենտրոնների հիմնման նախագիծը, որը նախ կփորձարկվի Երևանում, ապա՝  կտեղափոխվի նաև մարզեր: Ճգնաժամային առաջին կենտրոնը կհիմնվի Երևանում գործող միակ շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող հաստատությունում՝ ««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում»:

Քննարկման ընթացքում ներկայացվել է, որ այս քաղաքականության իրականացումն իր հետ բերելու է նոր լուծումներ և նոր գործիքակազմ մշակելու անհրաժեշտություն:

Քննարկումից օրեր անց՝ այսօր,  Աշոտ Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարություն:

Բարձր գնահատելով Աշոտ Մնացականյանի բազմամյա աշխատանքն ու նվիրվածությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների աջակցման գործին, նախարարությունը նորանոր հաջողություններ է մաղթում նրան՝ հետագա գործունեության ընթացքում: