0
96

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2011թ. հոկտեմբերի 28-ին նախարար Ա. Գրիգորյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Ներկայացան հերթագրված 8 քաղաքացի: Դիմողների հարցերը հիմնականում վերաբերում էին հետևյալ հիմնախնդիրներին` ընտանեկան նպաստ, հաշմանդամության խմբի որոշում, դրամական օգնություններ:

Մանրամասնորեն լսելով յուրաքանչյուր քաղաքացու հարցադրում` պարոն Գրիգորյանը հստակ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ սպառիչ պատասխաններ: Մի շարք հարցերի տեղում տրվեցին լուծումներ: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս բողոքները վերցվեցին նախարարի հսկողության տակ, դրանց պատասխանները քաղաքացիները կստանան սահմանված ժամկետներում: