«Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի արդյունքում ակնկալվում է զբաղվածության խթանման միջոցով աշխատող աղքատների թվաքանակի կրճատում, աշխատանքի վարձատրության համակարգի արդիականացում, աշխատանքային իրավունքի ինստիտուտի հետևողական կայացում` ուղղված աշխատողների պաշտպանվածության վստահելիության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ նախատեսվում է, որ կհաջողվի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը, կապահովվի աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հնարավորինս բարձր մակարդակ, կկրճատվի բնակչության շրջանում գործազրկությունը, կապահովվի անձի համար արժանապատիվ աշխատանքի երաշխիքներ։
Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմիններ՝ կարծիքի:
Նախագիծը տեղադրված է նաև Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հետևյալ հղումով՝
https://www.e-draft.am/projects/1860/about
Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. 010565354