Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի և աշխատանքային խմբի կազմում ընդգրկվելու հրավեր

0
523

Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի և աշխատանքային խմբի կազմում ընդգրկվելու հրավեր

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի վերանայում է «Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) և դրան կից աշխատանքային խմբի (այսուհետ՝ խումբ) կազմերը և հրավիրում է Կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ ընդգրկվելու վերոնշյալ կառույցներում:

Խորհուրդը և խումբը կազմվում են պետական գերատեսչությունների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուրից մեկական ներկայացուցիչ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ընտրվում են բաց հրավերի միջոցով։ Խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ և անհատներ՝ դիտորդի կարգավիճակով:

Խորհրդի և խմբի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները (նշված փաստաթղթերն ուղարկել info@old.mlsa.am էլեկտրոնային հասցեին), ինչպես նաև լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը (տես՝ ներքևում) մինչև 2019 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ։ Հասարակական կազմակերպությունների վերջնական ընտրությունը, յոթից ավելի հայտերի պարագայում կիրականացվի կանանց խնդիրներով զբաղվող և հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների կողմից։

Հայտերի ուսումնասիրության ընթացքում նախարարությունը հայտ ներկայացրած կազմակերպություններից կարող է խնդրել իրենց տրամադրած տեղեկությունը հաստատող փաստաթղթեր։

Խորհրդի խնդիրների և գործունեության մասին կարող եք կարդալ այստեղ:
Կանանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություն կարող են համարվել այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են նշված չափանիշներին՝

  1. Կանոնադրությամբ սահմանված նպատակն է կանանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում բռնության ենթարկված կանանց և երեխաներին աջակցությունը,
  2. Առնվազն 3 տարվա ոլորտում իրականացված աշխատանքային փորձը:

Կազմակերպություններն իրենց հայտերը կարող են լրացնել այստեղ։