«Ծնողական փառքի» մեդալի են արժանացել 4 բազմազավակ ընտանիքներ

0
356

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի միջնորդությամբ՝ 4 բազմազավակ ընտանիքներ ներկայացվել են «Ծնողական փառքի» մեդալի: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ընտանիքի կայացման և ամրապնդման համար այդ ընտանիքներն արժանացել են մեդալների:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ պարգևատրված Ծաղիկ Վարդանյանը 10 երեխաների մայր է, Մարտիկ Մելքոնյանի տանը մեծանում է 15 փոքրիկ, Սեդրակ Մարգարյանը 12 զավակների հայր է, իսկ ազատամարտիկ Մուշեղ Խաչատրյանը՝ 8:

Պարգևատրման արարողության ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտանիքներն արժանացել են նաև դրամական պարգևների՝ 1 մլն-ական դրամի չափով: