0
75

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց Շիրակի մարզի “Մեղվիկ” հասարակական կազմակերպության նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանին: Տիկին Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրեց կազմակերպության առաքելությունը: Այն ստեղծվել է 1988թ. և գոյության ողջ ընթացքում սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: 2012թ. շահագործման է հանձնվել “Հայաստան” համահայկական և “Սոցիալական ներդրումների” հիմնադրամների ֆինանսավորմամբ կառուցված “Մեղվիկի” նոր շենքը, ինչը  հնարավորություն կնձեռի իրականացնել երեխաների ցերեկային խնամք, ինչպես նաև Գյումրիի Նորավան թաղամասի 50 տարեցների համար ունենալ  ծերապարտեզ:

Պարոն Ասատրյանը նշեց, որ կազմակերպության առաքելությունն ու անցած ուղին համահունչ են երեխաների և տարեցների պաշտպանության ոլորտում նախարարության քաղաքականությանը: “Մենք անչափ կարևորում ենք ռիսկի խմբում հայտնված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հետ տարվող աշխատանքը, որի կազմակերպման արդյունավետ ձևերից է ցերեկային խնամքը: Գյումրին հայտնի է իր արվեստագետներով ու արհեստավորներով և ես ուրախ եմ, որ ձեր կենտրոնում տարեցները հնարավորություն ունեն իրենց փորձն ու վարպետությունը փոխանցել երեխաներին ` ուսուցանելով վերացման եզրին գտնվող  ժողովրդական  արհեստները: Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը, համագործակցենք, իրականացնենք ծրագրեր` ելնելով  մեկ սկզբունքից. երեխան պետք է ապրի իր կենսաբանական ընտանիքում”,-նշեց նախարարը և խոստացավ առաջին իսկ  հնարավորության դեպքում այցելել  կենտրոն: Մոտ ապագայում կքննարկվի նաև “Մեղվիկի” որոշ ծրագրերի, մասնավորապես` ծերապարտեզի համաֆինանսավորման հնարավորության հարցը:

SHARE
Previous article
Next article