ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հրամանով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը պարգևատրվել է “Անդրանիկ Օզանյան” մեդալով

0
101

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հրամանով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը պարգևատրվել է “Անդրանիկ Օզանյան” մեդալով:
Ձոնիկ Հրանտի Մարգարյանը 1990թ. ստեղծված “Կապան” հայրենակցական միության հիմնադիրներից է: Միությունը 1990-93թթ. կազմակերպել և իրականացրել է Կապանի տարածաշրջանի պաշտպանական մարտերի կազմակերպումը, սպառազինման, վառելիքի և սննդի ապահովման աշխատանքները:
Եղբայրը` Արթուր Մարգարյանը, եղել է Քաջարան քաղաքի Երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիրներից, այնուհետև կանոնավոր բանակի Քաջարանի վաշտի հրամանատարը: Վաշտի վեց մարտիկների հետ զոհվել է 1992թ. դեկտեմբերի 24-ին` Կապանի շրջանի Ագարակ գյուղի համար մղվող մարտի ընթացքում:
Պարգևը հանձնեց  պարգևատրման ներկայացման նախաձեռնող, “Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան” պատերազմի հաշմանդամների բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ա. Սահակյանը: