2009թ. սեպտեմբերի 24-ին “Մարի Իզմիրլյանի” անվան մանկատուն էին այցելել “Փրկություն” հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի սաները

0
81

2009թ. սեպտեմբերի 24-ին “Մարի Իզմիրլյանի” անվան մանկատուն էին այցելել “Փրկություն” հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի սաները: Այցելությունը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանի անմիջական նախաձեռնությամբ: Հաշմանդամ երիտասարդները հանդես եկան տիկնիկային ներկայացմամբ, շփվեցին մանկատան սաների հետ:
“Մեր նպատակն է ուրախացնել մանկատներում ապրող երեխաներին, օգնել նրանց լիարժեք կերպով ինտեգրվելու հասարակություն”,-նշեց նախարարը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համագործակցությունը շարունակվում է` ձեռք բերելով նոր որակներ: