Իրավունքների պաշտպանության միամսյակ

0
81

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը 2011թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակը հասարակության մեջ այդ անձանց իրավունքների մասին իրազեկելն   ու նրանց նկատմամբ ճիշտ վերաբերմունք ձևավորելն է:
Միամսյակի ընթացքում հանրապետության բոլոր մարզերում տեղի կունենան բազմաբնույթ միջոցառումներ` պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությամբ:
Ազգային հանձնաժողովը կոչ է անում բոլոր կազմակերպություններին և անհատ քաղաքացիներին` իրենց մասնակցությունը բերել միամսյակի միջոցառումներին, ինչպես նաև լրատվամիջոցներին` ավելի ակտիվ ներգրավվել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները լուսաբանելու, հասարակության մեջ նրանց լիարժեք ներառմանը նպաստելու գործում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

SHARE
Previous article
Next article