Գործարկվել է մասնագիտական կողմնորոշման էլեկտրոնային թեստը

0
104

Դեկտեմբերի 15-ին Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնում ներկայացվեց հանրապետությունում առաջին մասնագիտական կողմնորոշման թեստավորման էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային թեստը հնարավորություն է տալիս օնլայն տարբերակով վայրկյանների ընթացքում պարզել թեստն իրականացնողի անձի տիպը, նրան համապատասխան մասնագիտությունները, անձի թույլ և ուժեղ կողմերը` ըստ բնագավառների, մասնագիտական զբաղմունքները: Էլեկտրոնային թեստը, մասնագետների հավելմամբ, աշխատանքային գործիք է, որի օգնությամբ աշակերտը կամ երիտասարդը իր մասին հնարավորինս շատ տեղեկություն կփոխանցի մասնագետ-խորհրդատուին: Արդյունքում վերջինիս հիման վրա նրան կտրամադրի տեղեկատվություն և խորհրդատվություն իր նախասիրություններին և ՀՀ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտությունների վերաբերյալ: Կայացած փորձարկման արդյունքում մասնակից աշակերտները ներկայացրին թեստի կիրառելիության, ժամանակատարության և համակարգի պրակտիկության մասին: Էլեկտրոնային թեստը գործում է կենտրոնի պաշտոնական կայքում (www.mycareer.am):

Մասնագիտական կողմնորոշման թեստավորման էլեկտրոնային ավտոմատ համակարգը մշակվել է ՀԲ սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված Ալտակոդ ՍՊԸ-ի կողմից:

Ներկայացմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության բաժնի պետ Սևակ Ալեքյանը, ՀԲ սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համակարգող Արտակ Սարգսյանը, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը, ներկայացուցիչներ ԶՊԾ գործակալությունից, գործընկերներ, նաև պատանի այցելուներ:

SHARE
Previous article
Next article