Համատեղ ջանքերով` ներդաշնակ հասարակություն

0
92

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ԱՄՆ դեսպանությունը, Բրիտանական խորհուրդը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հրավիրում են մասնակցելու “Համատեղ ջանքերով` ներդաշնակ հասարակություն” խորագրով կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքին, որտեղ կներկայացվեն ոչ միայն սոցիալական խնամքի հաստատությունների երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների ձեռքի աշխատանքները, այլև ՀՀ ԱՍՀ նախարարության հետ համագործակցող սոցիալական սպասարկում իրականացնող մի շարք հասարակական կազմակերպություններում ներգրավված շահառուների ձեռքի աշխատանքները: Ցուցահանդեսի նպատակն է` նպաստել սոցիալապես խոցելի խմբերի ստեղծագործական գործունեությանը և հասարակության սոցիալական համախմբվածությանը: Ձեր գործուն մասնակցությունը ևս մեկ հնարավորություն է հոգալու այդ մարդկանց կարիքներն ու հոգսերը:

Ցուցահանդես-վաճառքը տեղի կունենա 2009թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 10:00-17:00:

Հասցեն` “Մոսկվայի տուն”, Արգիշտի 7: