«Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը պարենային աջակցություն է ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին

0
88

Բնակչության սոցիալապես խոցելի խմբերին աջակցության ծրագրի շրջանակներում՝ «Դոմ Մոսկվի» Երևանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, պարենային փաթեթներ է բաժանել Երևան քաղաքի վարչական շրջաններում:

Ծրագիրն իրականացվել է կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային Ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ Վահրամ Կարապետյանի գլխավորությամբ, ով խոսելով նմանատիպ նախաձեռնությունների կարևորության մասին, ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հատուկ ուշադրություն է ցուցաբերել բարեկամ Հայաստանին և նրա ժողովրդին օգնելու և աջակցելու հարցում:

Նա տեղեկացրել է, որ «Դոմ Մոսկվի» կենտրոնը կանոնավոր կերպով իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ սոցիալական, կրթական և այլ բնագավառներում, և ընդգծել, որ հետագայում ևս կենտրոնը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, կշարունակի իրականացնել նմանատիպ ակցիաներ: