Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ իրականացված միջոցառումների շրջանակում շարունակվում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին վերականգնողական բուժման կենտրոնի և հանգստյան տան անվճար ուղեգրերի տրամադրումը:
Նախատեսված 430 ուղեգրից մինչ օրս տրամադրվել է 240-ը:
Բոլոր այն վետերանները, ովքեր դեռևս չեն օգտվել անվճար հանգստի և վերականգնողական բուժման իրենց իրավունքից, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` ուղեգիր ստանալու համար: