Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, “Նովոստի” միջազգային մամուլի կենտրոնում “Հույսի կամուրջ” և “Առաքելություն Արևելք” կազմակերպությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կներկայացնեն “Հավասար հնարավորություններ” խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա “Արևածաղիկ” մրցույթի պայմանները:
Մրցույթի նպատակը հաշմանդամ անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Մրցույթին կարող են ներկայացվել 2009թ. նոյեմբերի 20-ից 2010թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Ընդունման վերջնաժամկետն է 2010թ. նոյեմբերի 22-ը£
Արդյունքները կամփոփվեն, և հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2010թ. դեկտեմբերի 3-ին: