Հարգելի քաղաքացիներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է. Հայաստանի Հանրապետությունում գործող մանկատները ապահովված են բոլոր կենսական պայմաններով, պետությունը հոգում է մանկատան սաների սոցիալական, առողջական, կրթական խնդիրները:
Խնդրում ենք չհավատալ և ետ մնալ “մանկատներին բարեգործություն կատարելու հորդորով” հանդես եկած տարբեր անհատների և կազմակերպությունների /”Ես և դու” ամսագիր, դրամ հավաքող քաղաքացիներ/ կողմից իրականացվող նախաձեռնություններից:
Դիմում ենք նաև բոլոր նրանց, ովքեր անհարկի շահարկում են “մանկատան սան” անունը ինչ-որ նպատակ իրագործելու համար: Բարոյական չէ ինչ-որ բան իրացնելու կամ գումար վաստակելու համար որպես շարժառիթ օգտագործել “մանկատուն”անունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն