0
93

Սեպտեմբերի 25-ին Աշտարակ քաղաքի գլխավոր մարզադաշտում տեղի ունեցավ “ՀՀ վարչապետի գավաթ-2012” ֆուտբոլային մրցաշարի առաջին հանդիպումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆուտբոլիստները խաղում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության թիմի հետ: Խաղն ընթացավ համառ պայքարում, որի արդյունքում 6:0 հաշվով հաղթեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թիմը:

 

Արդեն չորրորդ տարին է, ինչ մեկնարկում է “ՀՀ վարչապետի գավաթ” ֆուտբոլային մրցաշարը, որը նպաստում է պետական կառավարման մարմինների աշխատակիցների առողջ ապրելակերպին, ֆիզկուլտուրայի և մարզական աշխատանքների աշխուժացմանը, նրանց ֆիզիկական պատրաստականության բարձրացմանը, ֆուտբոլի մասսայականացմանը և “Արդար խաղ” ու “Առողջ Հայաստան” սկզբունքների արմատավորմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆուտբոլային թիմի կազմում խաղում են աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի ՓԲԸ-ների և ՊՈԱԿ-ների աշխատակիցներ: Ֆուտբոլային թիմը մարզում է ՀՀ ԱՍՀՆ “Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության” ՊՈԱԿ-ի սպորտային խմբակի ղեկավար Ստյոպա Մկրտչյանը:

Ֆուտբոլային խաղերը շարունակվելու են և մեր թիմին ցանկանում ենք նորանոր հաղթանակներ: Հաջորդ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 17:00-ին, Աշտարակ քաղաքի գլխավոր մարզադաշտում:

SHARE
Previous article
Next article