ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թվականի հոկտեմբերի 1-ին հայտարարել է «գնանշման հարցում» գնման ընթացակարգ՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Գեղակերտ համայնք, Մ․ Խորենացի փողոց 25 տուն հասցեում գտնվող փոքր տան վերանորոգման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ ձեռքբերելու նպատակով։
Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների առավելագույն արժեքը՝ 2625000 ՀՀ դրամ։
Գնման ընթացակարգին մասնակցելու համար գնման հայտն անհրաժեշտ է ներկայացնել armeps.am էլեկտրոնային համակարգի միջոցով։
Գնման ընթացակարգի հայտարարությանը և հրավերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=6545227
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շահագրգռված է գնման ընթացակարգին հնարավորինս մեծ թվով մասնակիցների ներգրավելու, արդար մրցակցային դաշտ ձևավորելու և գնման ընթացակարգի արդյունքում կատարվելիք աշխատանքներին համարժեք գին ձևավորելու ու դրա դիմաց գնման առարկայի մասնագրին համարժեք պայմանագրի կատարման արդյունք ստանալու հարցում։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնումների համակարգման բաժին՝ 060 652622 հեռախոսահամարով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն