Ռազմական դրության հետ կապված հարցերի համար գործարկվել է 117 թեժ գիծը

0
77

Ռազմական դրության պայմաններում 117 հեռախոսահամարով գործում է տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։

Միասնական հեռախոսաhամարին կարող եք զանգել նաև սոցիալական աջակցություն առաջարկելու և ստանալու նպատակով:

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակում սոցիալական աջակցության ցանկացած առաջարկների կամ կարիքի դեպքում կարող եք գրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջին: