0
72

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունն ընդունեց “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի առանձին դրույթները կիրարկելու որոշում։ Սահմանվել է, որ սկսած 2013 թ. հունվարի 1-ից նպաստը գործատուն վճարում է ՀՀ պետբյուջե վճարման ենթակա եկամտային հարկի հաշվին։ Ս.թ. հունվարի 1-ից հետո վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, որպես 2012 թ. ամիսների եկամուտ, հաշվառվում է նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարը։ Որոշումը, որի ընդունմամբ կապահովվի վարձու աշխատողների և գործատուների իրավունքների իրականացումը, կգործի մինչև “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի ընդունումը։

SHARE
Previous article
Next article