0
76

Տեղի ունեցավ սոցիալական համալիր ծառայությունների ներդրման աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը: Քննարկման թեման համալիր ծառայությունների ներդրման փորձնական ծրագրի ընթացքն էր, կատարված աշխատանքները և անելիքները: Օրակարգում հետևյալ հարցերն էին. իրավական կարգավորումներ, տեղեկատվական բազայի և դիմումների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներ, տեխնիկական խնդիրներ /տարածքների գազաֆիկացում, ջրամատակարարում և այլն/, գույքով ապահովում:

Նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը ներկայացրեց իրավական այն փաստաթղթերը, որոնք արդեն հաստատվել են նախարարի կողմից (համակարգողի, միասնական ընդունարանի աշխատակցի, խորհրդատուի, դիմում մշակողի, դեպք վարողի պաշտոնների անձնագրեր, ընդունարանի աշխատակարգ, մեթոդական ուղեցույցներ), կամ գտնվում են շրջանառության մեջ (գործատուների հետ աշխատանքի ուղեցույց, գրանցամատյանի վարման կարգ): Նախարարը հանձնարարեց արագացնել իրավական դաշտն ամբողջացնելու գործընթացը:

Քննարկվեցին նաև գազաֆիկացման և ջրամատակարարման, գույքով ապահովման խնդիրները: Փորձնական ծրագրի շրջանակներում վերանորոգվող 19 կենտրոններում աշխատանքները տարբեր փուլերում են. ամբողջովին վերանորոգվել է 7 կենտրոն, 5-ի աշխատանքները կավարտվեն մարտի վերջին, 11-ի գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են: Նախարարի կողմից նշանակված համակարգողները, տեղեկատվական բազայի ստեղծման պատասխանատուները, համաշխարհային բանկի ներկայացուցիչը հանգամանորեն ներկայացրեցին յուրաքանչյուր կենտրոնում իրականացվող աշխատանքնրի ընթացքը, խնդիրները:

Քննարկված հարցերը բազմաթիվ էին, բոլորի վերաբերյալ նախարարի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:

SHARE
Previous article
Next article