Սոցփաթեթի շահառուները կկարողանան իրենց սոցփաթեթի հաշիվներին կուտակված միջոցներն ուղղել «Համահայկական հիմնադրամին»

0
102

Սոցփաթեթի շահառուները կկարողանան իրենց սոցփաթեթի հաշիվներին կուտակված միջոցներն ուղղել «Համահայկական հիմնադրամին»՝ այդպիսով մասնակցելով Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքին:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։

Օրենքի ընդունմամբ՝ սոցփաթեթի շահառուներին հնարավորություն է տրվում մասնակցելու «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին՝ այդ նպատակի համար իրենց սոցփաթեթի գումարներից համապատասխան փոխանցումներ կատարելու միջոցով:

Օրենքի կիրակման նպատակով զուգահեռ մշակվել է նաև Կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որում հստակեցվելու է փոխանցման կարգը։

Մասնավորապես, նախատեսվում է, որ սոցփաթեթի շահառուները իրենց սոցփաթեթի հաշիվներին կուտակված միջոցները կարող են ուղղել Համահայկական հիմնադրամին՝ իրենց սոցփթաթեթի հաշիվը սպասարկող բանկ ներկայացնելով վճարման հանձնարարագիր։