2020 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, երեք տարի գործողության ժամկետով, ստորագրել են Հանրապետական նոր կոլեկտիվ պայմանագիրը:
Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով նախանշված ուղղություններով սոցիալական գործընկերների միջև համագործակցությունը կնպաստի սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների օրենսդրական կարգավորումներում հնարավորինս փոխհամաձայնեցված և համակողմանի քննարկված լուծումներ ունենալուն:
Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման, պայմանագրի կատարման ընթացքում ծագած խնդիրների քննարկման և կողմերին համապատասխան առաջարկների ներկայացման նպատակով, նախատեսվում է ձևավորել Հանրապետական եռակողմ հանձնաժողով՝ կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից: Հանձաժողովի նախագահությունն իրականացվելու է ռոտացիոն կարգով՝ յուրաքանչյուր կողմ նախագահելով մեկ տարի ժամկետով: