Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմական իրավիճակը, ինչպես նաև նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը Հանրապետությունում` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է հոկտեմբերի 21-ից 23-ը իրականացնել տեսադասերի շարք՝ մի քանի առանցքային թեմաներով, որոնք անմիջականորեն առնչվում են սոցիալական ոլորտի մասնագետների ամենօրյա աշխատանքին՝ հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում: «Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում» տեսադասերի թեմաներն են.
ա) կիբեռանվտանգությունը,
բ) անձնական տվյալների պաշտպանությունը,
գ) մասնագիտական էթիկայի խնդիրները։
Տեսադասերի նպատակն է սոցիալական աշխատողներին զինել ճգնաժամային իրավիճակներում առցանց տիրույթում տեղեկատվության օգտագործման ու տարածման, հնարավոր վտանգներից պաշտպանության վերաբերյալ գլիտելիքով և հմտություններով, օգնել ավելի լավ հասկանալ ու պաշտպանել շահառուների անձնական տվյալները և իրավունքները, մասնագիտական էթիկային առնչվող խնդիրները, և մեխանիզմներ կիրառել հատկապես ճգնաժամային իրավիճակների համար։
Տեսադասերի մասնակցության հղումը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 20-ը` լրացնելով հայտը: