Նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախ այցի շրջանակում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության սոցիալական ծրագրերի ընթացքը, դրանց շարունակականության, նոր ծրագրերի անհրաժեշտությունը։
Նախարարը վերահաստատել է կառավարության հանձնառությունը՝ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես ընթացիկ առաջնահերթություն, ամրագրելը։
Մեսրոպ Առաքելյանը կարևորել է Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների նկատմամբ նախարարության ունեցած պատասխանատվությունը, որն էլ արտացոլված է արցախահայությանն ուղղված աջակցության մի շարք ծրագրերում։
Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվել են նաև Արցախի սոցիալ-տնտեսական ակտիվության վերականգնմանն ուղղված կայուն զարգացման հնարավոր ծրագրերը։