Նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները՝ ևս մեկ անգամ որպես առաջնահերթություն սահմանելով համագործակցության շնորհիվ դրանց իրականացման հասցեականությունն ու արդյունավետությունն ապահովելը:
Ակնհայտ է, որ հետպատերազմյան սոցիալական խնդիրներն ավելի ցցուն ու խորն են, բայց և այնպես, կողմերն այս հարցում միակարծիք են․ ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցները զգալու են պետության սոցիալական հանձնառությունն ու հոգածությունը երկու նախարարությունների համատեղ ու միասնական ջանքերով։