ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցներ տրամադրող «Բարրի Թրեյդ», «Կամար» և «Ինտերօրթո» կազմակերպություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել և կարևորվել է որակյալ ծառայություննների ապահովմանը, տրվող պարագաների որակական ցուցանիշների բարելավմանն ու արտադրական տեխնոլոգիաների նորացմանն առնչվող մի շարք հարցեր։
Տաթևիկ Ստեփանյանը նաև զրուցել է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ ստացող շահառուների հետ, լսել աջակցող միջոցների որակի վերաբերյալ նրանց կարծիքները։
Ի դեպ, 2020 թ․ հունվարից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետական հավաստագրերի միջոցով տրամադրվել է 11,561 աջակցող միջոց։